Մի խումբ ինտերիերի դիզայներներ մի օր հասկացան, որ դիզայնը և գեղեցիկ, ճաշակով ինտերիերը պետք է հասանելի լինի բոլորին :
Բոլոր նրանց, ովքեր հստակ պատկերացնում են, թե ինչ դիզայն են ուզում իրենց ինտերիերի համար , նրանց, ովքեր դեռ չգիտեն , բայց ուզում են ինքնուրույն մտածել , նրանց, ովքեր պարզապես վստահ են, որ իրենք ցանկացած դիզայներից լավ կկազմակերպեն իրենց ինտերիերի դիզայնը, բարի գալուստ moodboard.am:
Մենք ինտերիերի դիզայներների խումբ ենք , ովքեր համոզված են, որ իսկապես շատ մարդիկ ինքնուրույն կարող են կազմակերպել իրենց ինտրիերի դիզայնը , եթե միայն ձեռքի տակ գործիք ունենան:
Moodboard.am-ը այդ գործիքն է :
Moodboard.am-ը ոչ միայն Ձեր պատկերացումով ինտերիերի կոլաժ-պատկեր ստանալու, այլ նաև այդ պատկերը լիարժեք իրականացնելու հնարավորություն է տալիս :
Moodboard.am-ը վերանորոգման , կահավորման և ինտերիերի ձևավորման ունիվերսալ կատալոգ է , որտեղ ցուցադրված են քաղաքի տարբեր մանր և խոշոր խանութների տեսականին :
Այս հարթակը առողջ մրցակցություն է ապահովում ոլորտի խանութներին և հնարավորություն տալիս գնորդներին շատ արագ անցնել տարբեր խանութներով և մտածված, օբյեկտիվ ընտրություն անել իրենց ինտերիերի համար:
Գնորդը վիրտուլ հարթակում կարող է կողք կողքի դնել մի քանի խանութներից տարբեր ապրանքներ , դրանք համապատասխանեցնել իրար, գտնել լավագույն ոճային , գունային համադրությունները և ապա գնալ և գնել խանութներից առանց ժամանակ և էներգիա կորցնելու :
Սա հարթակ է ինչպես դիզայներների համար, այնպես էլ բոլոր նրանց համար , ովքեր պատրաստվում են ձևավորել իրենց ինտերիերը :
Դիզայներները իրենց աշխատանքի սկզբնական փուլում միշտ ստեղծում են տրամադրության տախտակներ՝ մուդբորդեր:
Այս հարթակում ցանկացած մարդ կարող է ստեղծել մուդբորդեր , առանց որևէ հատուկ ծրագրերի իմացության և, որ ամենակարևորն է, իրական նյութերով , որոնք կարելի է գնել մոտակա խանութներից:
Այսինքն, սա հնարավորություն է ցանկացած մարդու համար ստեղծել վիրտուալ ինտերիերի դիզայն և լիարժեք իրականացնել այն:
Բացի այդ, մեր դիզայներները պրոֆեսիոնալ մուդբորդեր են ստեղծում հատուկ օգտատերերի համար , ովքեր կարող են օգտվել , խմբագրել և դարձնել իրենցը , ավելացնել կամ պակասեցնել , փոփոխել կամ պարզապես ոգեշնչվել արդեն պատրաստի ոճային լուծումներից:Այստեղ կարելի է ընտրել գույներ , նյութերից սկսած մինչև կահույք և աքսեսուարներ , կողք կողքի դնել ամբողջը և ստանալ համահունչ ինտերիերի դիզայն մուդբորդի տեսքով: