Բարի գալուստ moodboard.am , որը ամենահեշտ, արագ և իրական մեթոդն է մուդբորդեր ստեղծելու համար:
Նախ պետք է գրանցվել moodboard.am կայքում, հաստատել գրանցումը էլ. հասցեի միջոցով և մուտք գործել moodboard.am-ի Ձեր հաշիվ:
Գնացինք….
1.Սեղմեք ՍՏԵՂԾԵԼ MOOD կոճակը:
2.ԱՆՎԱՆԵՔ ՁԵՐ ՄՈՒԴԲՈՐԴԸ:
Բացվում է Ձեր աշխատանքային պատուհանը, ձախ կողմում պարզ գործիքներ են , աջ կողմում՝ բոլոր նյութերն են , որոնք պետք է օգտագործենք մուդբորդ ստեղծելիս: Գործիքների միջոցով կարող ենք օբյեկտը հետ և առաջ դնել իրեն հատող օբյեկտից , կարող ենք կտրել , հայելանման շրջել,պատճենել և այլն:
3.ԳՏՆԵՆՔ ՈԳԵՇՆՉՈՂ ՊԱՏԿԵՐՆԵՐ , որոնք համապատասխանում են Ձեր տրամադրությանը , նախասիրություններին և ճաշակին.
Կարող եք օգտագործել նախապես ընտրած նկարները Ձեր գրադարանից (նախընտրած բաժնից օգտվելով Upload կոճակից` ներբեռնեք Ձեր հավանած նկարները) , կամ օգտվել մեր գրադարանից (ընտրեք պատրաստի ինտերիերներ բաժնից) :
Դրանք կարող են լինել ցանկացած գունային և ոճային համադրություն, որը կարող է ծառայել որպես ոգեշնչում :Կարող ենք նախ առանձնացնել այն ամենը , ինչ մեզ դուր է գալիս , ապա դրանցից ընտրել այն, ինչը ամենաշատն է դուր գալիս:
Եկեք որպես ոգեշնչում ներբեռնենք մի քանի նախապես ընտրված պատկերներ, որի շուրջ կհավաքենք ամբողջ մուդբորդը:
Նախընտրած նկարները նետելով սպիտակ ուղղանկան մեջ , դրանք կհայտնվեն աջ կողմում նախընտրած ապրանքների շարքում:
4.ԸՆՏՐԵՆՔ ԳՈՒՅՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ համապատասխան բաժիներից : Նորից առանձնացնենք բոլոր հավանածները թեկուզ եթե դրանք շատ են , ապա դրանցից կընտրենք և կթողնենք ամենաշատ հավանածները :
Նյութեր և գույներ կարող ենք փնտրել նաև գլխավոր էջից և սրտիկել : Սրտիկած օբյեկտները հայտնվում են նաև մուդբորդ ստեղծելու էջում ՛՛նախընտրածներ՛՛ բաժնում: Օբյեկտների և պատկերների բաշխումը կարող եք անել ըստ ցանկության , ինչպես հաճելի է և գեղեցիկ ձեր աչքերով: Պետք է խուսափել մուդբորդը ծանրաբեռնելուց:
5.ԸՆՏՐԵՆՔ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ :Դրանք նույնպես կարող են նախապես ընտրված լինել և պահպանված նախընտրելիների շարքում :
6.ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ԴԱՍԱՎՈՐԵՆՔ տախտակի վրա :Կարելի է արդեն ջնջել մեր ոգեշնչման պատկերները: Ընդ որում հնարավոր է վերջնական արդյունքում մուդբորդը շատ տարբերվի մեր ոգեշնչման նկարներից. կարևոր է վերջում ստանալ այն ինչն իսկապես հավանում ենք :
7. ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄՈՒԴԲՈՐԴԸ : ՊԱՀՊԱՆԵԼ կոճակի օգնությամբ պահպանում ենք մուդբորդը ԻՄ MOOD-ԵՐԸ բաժնում, իսկ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ MOOD-Ի ՆԿԱՐԸ կոճակի օգնությամբ պահպանում ենք համակարգչում նկարի տեսքով :
Մուդբորդը ցանկացած պահի կարող եք նորից բացել ԻՄ MOOD-ԵՐԸ բաժնից, փոփոխել,խմբագրել մինչև որ կստանաք Ձեզ համար իդեալական տարբերակ:
Քայլերի հերթականությունը պարտադիր չէ պահպանել: Սա ստեղծագործական պրոցես է և կարող եք օրինակ գլխավոր էջից շատ հավանել որևէ բազկաթոռ, որից և կոգեշնչվեք և որը կթելադրի գունային և ոճային լուծումները:
Եթե դեռևս պատկերացում չունեք թե ինչ է ձեզ հարկավոր և ինչից սկսել և ինչպես ձևավորել մուդբորդը , ապա կարող եք օգտվել պրոֆեսիոնալ դիզայներների կողմից ստեղծված պատրաստի մուդբորդերից : դրանք կարող եք խմբագրել , հանել որոշ էլեմենտներ , որոշները ավելացնել , կամ միգուցե այն լիովին փոփոխեք , միայն օգտվեք օբյեկտների դասավորություններից և կոմպոզիցիայից:
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՊԻՍԻ moodboard…